Լևոն Ալթունյան 
ՀՀ առողջապահության նախարար
Քաղաք Երևան Սարգսյան Լևոն 
Հարգելի պարոն նախարար, դիմում եմ ձեզ մի խնդրանքով։ Եղբայրս՝ Լևոն Սարգսյանը, որի մոտ ախտորոշված է քթում պոլիպ, օգոստոսի 10.08.2017 դիմել է Կրիո-մեդ կրիո թերապիա թերապևտիկ բուժման, որը գտնվում է Քաջազնունի 9 հասցեում, ղեկավար` Էլմիրա Վարդանյան, ով խոստացել է, որ կբուժի եղբորս։ Ասել է, թե դու դեռ 21 տարեկան ես, ինչո՞ւ ես այդքան վիրահատվում, արի ես քեզ կբուժեմ, դու կշնչես, քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Մեզանից վերցրել է հինգ հարյուր հիսուն հազար դրամ, այնուհետև վաճառել է իր իսկ կլինիկայում գործող դեղատնից դեղեր, որոնք կրկնակի թանկ էին՝ համեմատած մնացած բոլոր դեղատների։ Ինձ մոտ կան իր տրված դեղատոմսերը, որոնց վրա նշված են գները։ Իր դեղատան և մեկ ուրիշ դեղատան տարբերությունն ակնհայտ մեծ է։ Ընդհանուր գումարը կազմել է յոթ հարյուր հազար դրամ: Եղբորս բուժման կուրսի ամբողջ գումարը տվել ենք բանկից վարկ վերցնելով։ Էլմիրա Վարդանյանին եղբայրս տվել է այդ գումարը իր իսկ աշխատասենյակում։ Նա իբրև կատարել է բուժումը, բայց մեզ ոչ մի կտրոն չի ներկայացրել, այսինքն՝ նա այդ գումարը հարկային դաշտ մուտք չի կատարել: Հարգելի նախարար, եղբայրս քաղաքապետարանի աշխատող է, առաջատար մասնագետ, բայց Էլմիրան իմ եղբորս անվանում է չհասկացող, իբրև չի հասկացել իր բուժման ընթացքը։ Մի՞թե թարախը մաքրելու համար այդքան մեծ գումար են կորզում: Եղբորս նշանակված է պլանային վիրահատություն 27.09.2017 Իզմիրլյան հիվանդանոցում, որի արժեքն է հինգ հարյուր վաթսուն հազար դրամ։ Ես պահաջեցի Էլմիրայից 18.09.2017, որ նա վերադարձնի կորզած գումարը, քանի որ նա խաբել է մեզ և ոչ մի բուժում չի կատարել։ Ես պահանջեցի հինգ հարյուր վաթսում հազար դրամ վիրահատության գումարը, բայց Էլմիրա Վարդանյանն ասաց, որ չի վերադարձնի ոչ մի գնով և մեզ դուրս հանեց իր կլինիկայից։ Նույնիսկ հարևանները նրանց գիտեին․ մայր և աղջիկ են, նրանց անվանում էին խաբեբաներ: Կրիո թերապիայի բուժումից հետո եղբայրս շնչել է ընդամենը մեկ շաբաթ, բայց Էլմիրան ասել էր, որ կբուժի, սակայն մեզ խաբել է, նույնիսկ ավելի է վատացել վիճակը: Մենք դիմել ենք լրատվական կայքերի օգնությանը՝ «Սուր անկյուն», «Ազատություն» ռադիոկայան։ Ես պատրաստվում եմ դիմել նաև վարչապետին։ Միայն օգենք, որ այդ կինը չխաղա մարդկանց կյանքերի հետ: Էլմիրան մեզ ասաց, որ ինքն ամենազոր է, և ինչ էլ անենք, մեկ է, չենք կարող գումարը վերցնել։ Նա մեզ սպառնում է, որ ուր էլ դիմենք, ինքը բոլոր տեղերում ունի իր մարդիկ և կարող է ամեն հարց լուծել, բայց չէ՞ որ մենք և նախագահը պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Ո՞վ է նրան թույլ տվել այդքան մեծ գումարներ վերցնել և պատասխան չտալ: Խնդրում եմ, պարոն նախարար, օգնեք այդ կնոջից վերցնել մեր գումարը, և նա վերջապես պատասխան տա եղբորս կյանքի հետ խաղալու համար։ Ես պատրաստ եմ ամեն ինչի: Շնորհակալ կլինեմ օգնության համար, միայն խնդրում եմ օգնեք, որպեսզի 27.09.2017 կատարվի վիրահատությունը, քանի որ եղբորս մոտ սկսվել է սիրտ-թոքային անբավարարություն։ Էլմիրայի նշանակած դեղերն ազդել են նաև լյարդի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել