Aysor.am-ը գրում է.

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով, իրենց խմբակցության կողմից 2018-ին Հայաստանի վարչապետի թեկնածու առաջադրելը ինքնանպատակ քայլ կլինի:

«Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունի «Հանրապետական» խմբակցությունը, որին միացել է «Դաշնակցություն» խմբակցությունը, որը լրացուցիչ ռեսուրս է: Վարչապետի թեկնածու առաջադրելը իրենց տիրույթում գտնվող հարց է: Այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրի իր վարչապետին: Մենք այդ գործընթացին չենք կարող միջամտել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով վարչապետի նշանակման մասին հարցին:

Պատգամավորի խոսքով, իրենք կարող են արտահայտել արդեն պաշտոնապես հայտարարված թեկնածուի նկատմամբ իրենց վերաբերմունքը:

«Եթե իրենց ծրագրերի իրականացման համար կընտրեն այնպիսի վարչապետ, որն իսկապես մեր կողմից ընդունելի չի լինի, բնականաբար, մենք մեր տեսակետը կարտահայտենք: «Ծառուկյան» խմբակցությունը չի կարող ինքնանպատակ որևէ առաջարկ անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել