Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:

Խաղը կկայանա նոյեմբերի 10-ին Ֆրանսիայում, այս մասին հայտնում է «AFP»-ը:

Հիշեցնենք` Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքականներն արդեն ապահովել են իրենց մասնակցությունը Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնությանը:

Հանդիպումը կկայանա Լիլում: Աղբյուրի փոխանցմամբ, խաղը հենց Ֆրանսիայում անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է ճապոնացիների գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչին: Բոնսիացի մասնագետը նախկինում աշխատել է Ֆրանսիայի առաջնությունում` գլխավորելով մի քանի թիմեր:

Հիշեցնենք` ԱԱ-2018-ը կանցկացվի Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել