Yerkir.am-ը գրում է.

Կարծում եմ` պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենաս նախարարի հրաժարականը պահանջելու համար, իսկ իր այդ պահանջի տակ հիմնավորումներ չկան: Լրագրողների հետ զրույցում նման կերպ արձագանքեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով հարցին` ինչպես է վերաբերվում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի` իր հրաժարականի պահանջին։

Մեկ այլ հարցի, թե արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ, նախարարը պատասխանեց, որ` ոչ.«Իր իրավունքն է` թող պահանջի: Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ, իսկ եթե մեկը հավաքի 3000 ստորագրություն ու ասի` իմ մաշկի գույնը ուրիշ է, ձերը մի քիչ ուրիշ` հրաժարական տուր, պիտի քննարկե՞նք այդ հարցը»,-ասաց նախարարը։ 

Հիշեցնենք, որ Բախշյանը պահանջել էր ԿԳ նախարարի հրաժարականը` Հրազդանի քաղաքապետի որդուն ԿԳ նախարարության կողմից բարձր առաջադիմության համար մեդալ շնորհվելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել