Սիրահարվելը քաջություն է պահանջում: Տղամարդկանց համար դա ավելի դժվար է, քան կանանց: Նրանք հասկանում են, որ պետք է անկեղծանան իրենց սիրելիի հետ, ինչն իրենց վախ է ներշնչում: Տղամարդիկ դա անում են քիչ-քիչ, վախվորելով: Նրանք չեն հասկանում կանանց մտածելակերպը, ուստի և հաճախ այնպես է լիում, որ լքում են նրանց, անգամ եթե շատ են սիրում: Պատճառները հիմնականում չափազանց պարզունակ են:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 պատճառ, թե ինչու են տղամարդիկ լքում այն կանանց, ում սիրում են:

#1 Նա զգում է, որ կինը փորձում է իրեն փոխել/շտկել

Եթե տղամարդը զգում է, որ ինքը բավարար լավը չէ, որ իր թերությունները շատ են, և նա չի կարող հարաբերություններում լինել այնպիսին, ինչպիսին կա, նա սկսում է փախուստի մասին մտածել և ի վերջո հեռանում է:

#2 Նրան անհանգստացնում է կնոջ հաջողությունը

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ճնշվում են կանացի հաջողությունից, անգամ եթե իրենք ուղղակիորեն մրցակիցներ չեն: Նրանք ասես համեմատում են կնոջ հաջողություններն իրենք անհաջողությունների հետ և չեն կարողանում համակերպվել՝ ի վերջո լքելով, անգամ եթե իսկապես սիրում են:

#3 Կինը շարունակ սղոցում է նրան

Տղամարդիկ ցանկանում են իրենց սիրված և հարմարավետ զգալ հարաբերություններում: Նրանք չեն կարողանում հանդուրժել շարունակ բողոքներն ու սղոցումները, չեն դիմանում և ի վերջո հեռանում են:

#4 Մտերմության բացակայություն

Տղամարդիկ նույնպես ունեն մտերմության կարիք հարաբերություններում, ինչպես և կանայք: Տղամարդու համար իսկապես կարևոր է զգալ, որ ինքն իր սիրելիի համար լավագույնն է, և եթե նա դա չի զգում, հեռանում է:

#5 Կինը շարունակ համեմատում է նրան այլ տղամարդկանց հետ

Սրանից ավելի վատ բան լինել պարզապես չի կարող: Սա շատ տհաճ է, և տղամարդիկ դա հանդուրժել չեն կարողանում:

#6 Էմոցիոնալ փոխկախվածություն

Տղամարդկանց անձնական տարածություն է պետք: Նրանց սկսում է դուր չգալ, երբ իրենք դառնում են կախվածության առարկա: Նրանց հարկավոր է ընկերների հետ շփվել: Առողջ հարաբերություններում զուգընկերներն ունեն իրենց անձնական տարածքն ու հետաքրքրությունների շրջանակը: Եթե կինը սկսում է շատ ճնշել իր ներկայությամբ, տղամարդը հեռանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել