Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Թուրքիան իրեն իրավունք է վերապահելու միջազգային նորմերի շրջանակներում ձեռնարկել քայլեր իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Նա կոչ է արել Մասուդ Բարզանիին վերջ դնել «անջատողականությանը», չեղարկել հանրաքվեի անցկացման որոշումը, քանի որ այն քրդերին լավ բանի չի բերի: Ինչպես նաև ասել է, որ Քիրքուքում անկախության հանրաքվե անցկացնելը կբերեի աղետի, որի պատասխանատվությունն ընկնում է Իրաքյան Քրդստանի կառավարության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել