Սեպտեմբերի 14-ին Երեւանում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվողներից 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով,  հայտնաբերվել է:

Նա հայտնաբերվել է Կոտայքի մարզում:

Հիշեցնենք, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, եւս մեկը՝ 1978թ. ծնված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Սպանության գործով երեք անձ՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը հետախուզվում են. քրեական գործի շրջանակներում նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ:

Երկու օր առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե հետախուզվողները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել