Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է ու Հայաստանին հայ ժողովրդին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորականուղերձում ասվում է.

«Մենք միանում ենք Հայաստանի ու ժողովրդին Կանադայում և ողջ աշխարհում հայ համայնքին՝ տոնելու Հայաստանի անկախության տարեդարձը: Կանադան և Հայաստանի Հանրապետությունն ունեն դինամիկ ու ընկերական հարաբերություններ՝ կառուցված արդարության, ժողովրդավարության, ազատության համատեղ արժեքների, այդ թվում և տարբեր միջազգային կազմակերպություններում, «Ֆրանկոֆոնիա»-ի շրջանակում համագործակցության վրա:

Կանադան ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության հետ՝ հետագայում էլ ամրապնդելու հարաբերությունները երկու երկրների միջև ու խորացնելու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում և կլիմայական փոփոխության, առևտրի ու ներդրումների, խաղաղության և անվտանգության»:

Կանադայի վարչապետն ընդգծել է, որ մշակութային բազմազանությունը երկրի ամենամեծ ուժերից ու հպարտության աղբյուրներից մեկն է:

«Ես բարձր եմ գնահատում Կանադայում հայ համայնքի պատրաստակամությունը՝ ողջունելու Սիրիայից եկած հազարավոր անձանց: Միասնաբար ողջունելով նորեկներին՝ մենք տևական ու կարևոր ձևով ուժեղացնում ենք մեր համայնքները»,- նշել է նա՝ իր, Կանադայի կառավարության և կնոջ՝ Սոֆիի անունից ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել