Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը թիմային ընթրիք է կազմակերպել, որի նպատակն է եղել հարձակվողներ Էդինսոն Կավանիին և Նեյմարին հաշտեցնելը:

Այս մասին գրում է «L՛Equipe»-ը:

Հիշեցնենք` Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի ՊՍԺ-«Լիոն» (2:0) խաղում Նեյմարն ու Կավանին մի քանի անգամ վիճել են, թե իրենցից ով պետք է իրացնի տուգանային և 11-մետրանոց հարվածները: 

Տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ բրազիլացին և ուրուգվայցին խաղից հետո վիճել են նաև հանդերձարանում, որը քիչ է մնացել` վերածվի ծեծկռտուքի: Բացի դա, Իսպանիայում հայտնել էին նաև, որ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է վաճառել Կավանիին:

ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստները համաձայն են եղել Ալվեսի առաջարկին, որը թիմին էր մնացել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը ներողություն է խնդրել իր թիմակիցներին` Կավանիի հետ գրանցված միջադեպի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել