BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է Մովսես Երեմյանը: Դերասանն այս ընթացքում նկարահանվում է «Նռան հատիկը» հեռուստասերիալում:

-Իմ օրը  սկսվում է…

- Մեկ բաժակ սուրճով և լավ տրամադրությամբ։

- Ես ոգեշնչվում եմ…

- Հարազատներիս  ուրախությամբ։

Կյանքում երբեք չեմ ների…

- Դավաճանությունը։

- Իմ ամենամեծ ձեռքբերումը։

- Ընտանիքս։

- Քայլ, որի համար զղջում եմ։

- Չկա այդպիսի քայլ։

- Ստացածս վերջին SMS հաղորդագրությունը։

- Երբ տուն կգաս, կյանքս: )

- Կանացիությունն առաջին հերթին դրա հետ եմ ասոցացնում։

- Կնոջս։

- Ինձ հասկանալու համար դիմացինը պետք է…

- Համբերատար լինի։

- Աշխարհի լավագույն վայրն ինձ համար։

- Տանը, ընտանիքիս կողքին եմ ես լիարժեք լիցքաթափվում։

- Սոցցանցերում ակտիվ հետևում եմ…

- Սոցցանցերում ընդհանրապես ակտիվ չեմ, կամ միայն Ֆեյսբուքում։

- Վախենում եմ…

- Աստծուց։

- 3 բառ, որոնք ինձ ամենաշատն են բնորոշում։

- Էմոցիոնալ, զգացմունքային, կենսուրախ։

- Դոլմա՞, թե՞ հարիսա։

- Թփով դոլմա։

- Բոլոր ժամանակների լավագույն դերասանն ինձ համար։

- Ռոբերտ Դենիրո։

- Աբովյա՞ն, թե՞ Թումանյան փողոց։

- Սարյան փողոց ու Թումանյանի այգի։

- Մարդ, ով փոխել է ինձ։

- Չկա այդպիսի մարդ։

- Կյանքիս ամենաերջանիկ օրը։

- Քրոջս ծննդյան օրն ու ամուսնությանս օրը։

- Թեմա, որ մասին ժամերով կխոսեմ։

- Թեման կապ չունի, կարևորը լավ զրուցակցի առկայությունն է։

- Ես ամաչում եմ...

- Մարդ պետք է ամաչի վատ արարքներից, բայց ես մաքսիմում աշխատում եմ վատ բաներ չանել:

- Ես հավատում եմ…

- Աստծուն ու իմ սեփական ուժերին:

- Արժեքավոր խորհուրդ, որն ինձ հայրս է տվել։

- Մարդ երբեք չպետք է կորցնի ինքնասիրությունը։

- Կնոջ լավագույն տարիքն ինձ համար…

- Երբ կինը պատրաստվում է մայրանալ։

- Եթե հնարավորություն ունենայի հանդիպել Աստծուն…

- Ուղղակի կասեի՝ շնորհակալություն։

Զրուցեց՝ Էմմա Վարդանյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել