Սիրիական խնդրով Աստանայի բանակցություններից հետո Թուրքիան ձեռքերի ազատություն է ստացել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում: Այստեղ նաև թուրքական ուժերի մասնակցությամբ դեէսկալացիոն գոտի է ստեղծվելու:
Գիտենք, որ Սիրիայի այս հատվածում մեծ ազդեցություն ունի ալ-Կաիդա-ին հարող Հայա Թահրիր ալ-Շամը: Վերջին շրջանում փորձ է արվում մասնատել հիշյալ կառույցը. կառույցը լքում են առանցքային ֆիգուրներ, առանձին խմբավորումներ, սպանվում են հեղինակավոր լիդերներ և այլն (մի խոսքով՝ թուրքական հատուկ ծառայությունները լավ աշխատում են):
Այն, ինչ այսօր հանդիպում ենք Իդլիբ քաղաքի պատերին գրված, հատկապես դեպի Իդլիբ թուրքական զինուժի հնարավոր ներխուժման լուրերից հետո, խոսում է այն մասին, որ Թահրիր ալ-Շամը չի պատրաստվում «աղ ու հացով» դիմավորել թուրքերին։ 
Իդլիբի պատերին. «Չի լինելու թուրքական օկուպացիա», «Գերեզման թուրքերի համար» և այլն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել