«Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի գլխավերևում շարունակում են կուտակվել մութ ամպեր: Մեր տեղեկություններով՝ Սպորտի և երիտասարդության նախարարության մաս կազմող մարտարվեստի 26 ֆեդերացիաների ղեկավարներ հանդես են եկել Գոռ Վարդանյանի վերջին շրջանի կամայականությունների դեմ:
 
Մեր տեղեկություններով՝ այս թիվը աճելու միտում ունի: Ըստ ֆեդերացիաների ղեկավարների՝ քաղաքապետի խորհրդականի գործունեությունը ոչ թե սպորտային խնդիրներին լուծում գտնելն է, այլ քայքայումը: Գոռ Վարդանյանը մարտարվեստի գործող ֆեդերացիաները միավորելու փոխարեն տրոհում է դրանք և այդ բոլորը անում է քաղաքապետի անունից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել