«ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե որպես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին փոխարինող չի տեսնում նաև նրա պաշտոնավարման ավարտից հետո, հետևաբար նա պետք է ստանձնի կառավարման դերը: Սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, բավական կոպիտ հակադարձել էր` չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքներ մեկնաբանել: «Ժողովուրդ»-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց. Կարապետյանի հայտարարությունից վիրավորված չէ՞, այսինքն` ՀՀԿ փոխնախագահի կարծիքը նշանակություն չունի՞: «Իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռևս: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որևէ բան չեմ տեսնում: Ես իսկապես իմ անձնական տեսակետն եմ հայտնել»,- ասել է նա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել