«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հունիսին գրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, և շուրջ 40 դատավորներ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են:

Իսկ ի՞նչն էր պատճառը: Բանն այն է, որ 40 դատավորներ կայացրել են տարբեր վճիռներ, սակայն դրանց հետագա կատարման հարցը թողել են օդից կախված, և արդյունքում` վճիռները կամ դատավճիռները մնացել են անկատար:

Եվ ահա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննելուց հետո պարզել է, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել, ու այդ հիմքով էլ կարճվել է քրգործը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել