Եթե Դուք իսկապես սիրում եք պատրաստել, ապա Ձեզ բացարձակապես չի զարմացնի այն փաստը, որ բանանն օգտագործվում է բազմաթիվ բաղադրատոմսերում, առավել ևս՝ սիրելի որոշ ուտեստներում, ինչպիսիք են պուդինգը և պաղպաղակը, այն հանդիսանում է առանցքային բաղադրիչ: Այս ցուցակը կարելի է անընդհատ շարունակել: Բայց, ինչպես հաղորդում է onedio.ru-ն, կա մի առասպել, որի պատճառով մարդկանց որոշակի խումբ երբեք չի դիպչում այդ մրգին:

Միֆի էությունը

1. Շշուկներ էին պտտվում, որ մինչև հղիանալը բանանի օգտագործումը մեծացնում է տղա երեխա ունենալու շանսերը:

2. Այսպես՝ որոշ կանայք, ովքեր պլանավորում էին հղիանալ մոտակա ժամանակներում և ցանկանում էին աղջիկ ունենալ, ընդհանրապես հրաժարվում էին բանանից:

3. Իհարկե, կողքից այս ամենը կարող է լիակատար հիմարություն թվալ, եթե չլիներ մի հետազոտություն, ըստ որի՝ իրականում այստեղ ճշմարտություն կա:

4. Հետազոտողները 740 կնոջ շրջանում հարցում են կատարել նրանց առաջին հղիության ժամանակ և պարզել են, որ նրանք, ովքեր հետևել են կալիումի բարձր պարունակությամբ դիետայի (բանանում այն շատ է պարունակվում), մեծամասամբ տղա են ունեցել: Նույն պատկերն էր նաև շատ նատրիում օգտագործած կանանց մոտ:

5. Հետազոտության ժամանակ առասպելներից մեկը, այնուամենայնիվ, հօդս ցնդեց: Պարզվում է, որ կաթի մեծ քանակության օգտագործումը չի ավելացնում աղջիկ ունենալու շանսերը: Կալցիումի բարձր մակարդակը կապված է տղայի ծնունդի հետ:

Դուք կարող եք լսել առասպելները և փոխել Ձեր դիետան, և կարող եք հույս ունենալ, որ կծնվի երջանիկ և առողջ երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել