Այս տարվա հուլիսին տեղի ունեցավ ռուս աղջկա և գերմանացի արքայազնի շքեղ հարսանիքը: Հանովերի արքայազն Էռնեստ Օգոստոս Կրտսերը սիրահարվեց ռուս գեղեցկուհի Եկատերինա Մալիշևային, երբ նա դեռ 19 տարեկան էր: Աղջիկը տեղափոխվեց Լոնդոն և ընդունվեց նորաձևության քոլեջում: Այդպես նրանք սկսեցին միասին ապրել, թեև փեսացուի հայրը կտրականապես դեմ էր ոչ ազնվական ծագմամբ հարսին: Համատեղ կյանքի 6 տարիներից հետո արքայազնը սիրելիին ամուսնության առաջարկություն արեց:

Հարսանիքը նշանակվեց 7.07.17-ին: Այն տպավորիչ էր շքեղությամբ:

Բայց հեքիաթը երկար չտևեց. փեսացուի հայրը՝ 63-ամյա Էռնեստ Օգոստոս Ավագը կտրականապես հրաժարվեց զույգին օրհնել՝ որդու ընտրությունն անհաջող համարելով: Սակայն դա արքայազնին չկանգնեցրեց:

Փեսացուին չվախեցրեց նույնիսկ այն, որ հայրն իր հարսանիքին չեկավ, որդու սեփականությունը (ամրոց, խոշոր հաշիվներ բանկում) և տիտղոսները հետ վերցրեց: Էռնեստ Օգոստոս Ավագը համարեց, որ Եկատերինան հարստության որսորդ է, ուզում է հարստանալ իր որդու հաշվին:

Եկատերինան հիմա հայտնի դիզայներ է: Նորապսակները երջանիկ են՝ չնայած փեսայի հոր որոշմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել