Առողջ հարաբերությունների հիմքում, ամենից զատ, ընկած է փոխադարձ հարգանքը: Եթե զուգընկերներից մեկը մյուսին անհարգալից է վերաբերվում, այդ հարաբերությունները պարզապես վերջացած են:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 նշան, որ ձեր զուգընկերը ձեզ չի հարգում. մեկընդմիշտ խաչ քաշեք նրա վրա:

#1 Նա շարունակ մատնանշում է ձեր թերությունները

Յուրաքանչյուր մարդ քաջ գիտակցում է իր թերությունները: Շատերը դրանց հետ դժվարությամբ են համակերպվում և չեն կարողանում իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան: Եթե ձեր զուգընկերը շարունակ մատնանշում է ձեր թերություններն ու կշտամբում ձեզ դրանց համար, ապա նա ակնհայտորեն ձեզ չի հարգում:

#2 Նա չի լսում ձեզ

Հարգանքն արտահայտվում է նաև լսելու ունակությամբ: Եթե նա անկարող է ձեզ լսել, լսել ձեր խնդիրների մասին, նրա մասին, թե ինչն է ձեզ անհանգստացնում և չի փորձում ձեզ հասկանալ, ապա նա չի հարգում ձեզ:

#3 Նա միշտ ամեն բան իր ասածով է անում

Շատ կարևոր է ունենալ փոխզիջումների գնալու ունակություն: Ճիշտ չէ, երբ հարաբերություններում մշտապես ամեն բան արվում է զուընկերներից մեկի ասածով, իսկ մյուսի կամքն ու ցանկությունները շարունակ ոտնահարվում են: Դա խոսում է անհարգալից վերաբերմունքի մասին:

#4 Նա չի հարգում ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին

Այո՛, նա գուցե և երբեք չսիրի ձեր ընտանիքի անդամների և ընկերներին այնքան, որքան դուք, սակայն հարգել նրանց պարտավոր է, չէ՞ որ նրանք կարևոր են ձեզ համար: Չհարգելով նրանց, նա չի հարգում և ձեզ:

#5 Նա մշտապես անբարեհամբույր է

Այլոց ցավ պատճառելը, այն էլ՝ մտածված, լուրջ ահազանգ է: Ձեզ ֆիզիկապես կամ խոսքով ցավ պատճառելը վկայում է այն մասին, որ նա չի հարգում ձեզ, ձեր զգացմունքները և չի կարևորում ձեր հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել