Life.panorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Life.panorama.am-ի հետ զրույցում իր բարեմաղթանքն է հղել ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեւոյանը ու նշել` այս օրերին կրկին սիրահարվել է մեր երկին:

«Շնորհավորում եմ բոլորիս  այս կարեւոր տոնի կապակցությամբ: Ես շատ երջանիկ եմ, որ ապրում եմ հենց այս երկրում: Ի դեպ` այսօր եմ վերադարձել Երեւան, տղայիս ծննդյան օրվա կապակցությամբ մենք ընտանիքով որոշեցինք շրջել Հայաստանով մեկ, լինել նաեւ Արցախում, ու պետք է խոստովանեմ, որ մեծ բավականությամբ եմ  վերադարձել. ես կրկին  սիրահարվեցի մեր երկրին: Իհարկե, նախկինում առիթներ ունեցել եմ լինել տարբեր վայրերում, բայց երեւի ամեն տարիքում նորովի ես ընկալում, բոլորովին այլ կերպ ես արժեւորում: Ես իսկապես հպարտ եմ, որ այս երկրի բնակիչն եմ, հավատում եմ, որ գնալով մեր երկիրը բարգավաճելու է, քանի որ տարիներ առաջվա համեմատությամբ մեր երկիրն իսկապես շատ առաջընթաց է ապրել»,- նշեց Սոֆի Դեւոյանն ու իրենց ընտանեկան ճանապարհորդությունից մի դրվագ պատմեց, որը շատ էր հուզել պարուհուն.

«Գիտեք, երբ վերադառնում էինք ու արդեն պետք է հասնեինք Երեւան, հանկարծ թոռնիկս ասաց` «Տատա, ես արդեն կարոտել եմ մեր քաղաքը, մեր տունը, ես ուրիշ ոչ մի տեղ չեմ ցանկանա ապրել, ես երբեք չեմ գնա մեր երկրից, միշտ այստեղ պետք է ապրեմ»: Հավատացեք`այդ խոսքերն ինձ համար չափազանց հուզիչ ու կարեւոր էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել