«Google կորպորացիան հաստատել է HTC-ի՝ սմարթֆոնների մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը ձեռք բերելու իր մտադրությունը։ 1.1 մլրդ դոլար արժողությամբ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է այսօր»,- հայտնում է The New York Times-ը։

Համաձայն պայմանագրի՝ HTC-ի մասնագետների թիմն անցում կկատարի Google։ Ընկերությունը կստանա նաև HTC-ի մտավոր սեփականության օգտագործման ոչ բացառիկ իրավունքները։

Google ընկերություն կանցնեն մոտ 2000 աշխատողներ, նրանցից շատերն արդեն աշխատել են որոնողական հսկայի հետ Pixel սմարթֆոնի ստեղծման ժամանակ։

Google-ի պատմության մեջ սա բջջային սարքեր արտադրողի երկրորդ գնումն է։ 2012 թվանին կորպորացիան 12.5 մլրդ դոլարով գնել էր Motorola Mobility-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել