Սոցցանցերում ծաղրել են ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի անհաջող զգեստը, որը նա ընտրել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում ելույթի համար։

Առաջին տիկինը միջոցառման էր եկել վառ վարդագույն, տձև զգեստով, որը շատ օգտատերերի թվացել է խալաթ, իսկ ոմանք այն նմանեցրել են պարաշյուտի։ Շատերի կարծիքով՝ այն չի համապատասխանել նման միջոցառմանը։

Մելանյան ելույթ է ունեցել համացանցում հարձակումների թեմայով և անձամբ հայտնվել նման հարձակումների կիզակետում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել