Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց հայկական սպորտի զարգացման գործում ավանդ ունեցած մի խումբ մարզիկների:

Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ, Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել