Իսկ Դուք գիտեի՞ք, որ կան հոգեբանական մի քանի պարզ հնարքներ, որոնք կարող են շատ ավելի հեշտացնել Ձեր կյանքը։ Շատ մարդիկ նույնիսկ չեն մտածում այդ մասին. նրանք պարզապես ապրում են իրենց սովորական կյանքով՝ չիմանալով, որ կան ուզածին հասնելու հեշտ եղանակներ ու նույնիսկ ամենօրյա առաջադրանքներն ավելի պարզ ու հեշտ դարձնող խորամանկություններ։

1. Եթե սուպերմարկետում գնումներ կատարելիս չեք կարողանում գտնել հարմար գնով մի բան, փորձեք նայել ավելի վերևում գտնվող շարքերին։ Շատ դեպքերում ամենաթանկարժեք ու բրենդային բաները դրվում են հենց մեր աչքի առջև, որպեսզի նկատենք դրանք, գնենք՝ ծախսելով ավելի շատ գումար։ Բայց եթե նայեք ավելի վերև գտնվող շարքերին կամ էլ միգուցե ամենաներքևի շարքին, կգտնեք նույն ապրանքների ավելի էժան ալտերնատիվները։

2. Բանանը Ձեզ ավելի ուրախ մարդ կդարձնի։ Գիտականորեն ապացուցվել է, որ նախաճաշին բանան ուտելը լավացնում է տրամադրությունն ու օգնում ավելի ուրախ զգալ։ Ինչո՞ւ. որովհետև բանանները պարունակում են մեծ քանակությամբ տրպիտոֆան, որն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի։ Այս պատճառով էլ բանանին հաճախ անվանում են «երջանկության միրգ»։

3. Ձմերուկը բնության վիագրան է։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձմերուկ ուտելն ազդում է արյան անոթների վրա այնպես, ինչպես վիագրան։ Այս օգնում է անոթներին թուլանալ ու հանգստանալ։ Միգուցե ձմերուկն իրական աֆրոդիզիակ է։

4. Ո՞վ չի սիրում ցուրտ ամիսներին մոմ վառել, և քանի որ աշուն է, համոզված ենք, որ ամենառոմանտիկներն արդեն պատրաստել են իրենց սիրելի մոմը։ Այնուամենայնիվ, եթե նկատում եք, որ Ձեր մոմը շատ շուտ է վառվում ու հալչում, ապա այս հնարքը Ձեզ համար է։ Պարզապես մի քանի ժամ մոմը դրեք սառցարանում, իսկ հետո վառեք ու կտեսնեք, որ այն ավելի երկար կվառվի։

5. Ուժային վարժություններ անելու ընթացքում երաժշտություն լսելը կօգնի բարձրացնել ավելի ծանր քաշեր։ Իրականում, Դուք կարող եք բարձրացնել 15%-ով ավելի ծանր քաշ, եթե դա անելիս երաժշտություն եք լսում։

6. Մարզվելուց առաջ մի բաժակ սուրճ խմելը կբարձրացնի Ձեր նյութափոխանակությունն, ու մարզվելու ընթացքում Դուք ավելի շատ կալորիա կայրեք։ Այն նաև կբարձրացնի Ձեր էներգիան, այնպես որ, մարզանքն այնքան դժվար չի թվա, որքան սովորաբար։

7. Եթե ուզում եք շարունակել կալորիաներն այրել ավելի արագ տեմպերով, նույնիսկ քնած ժամանակ, քնելուց առաջ մի բաժակ կանաչ թեյ խմեք։ Այն կբարձրացնի Ձեր նյութափոխանակությունն ու կօգնի արագ այրել ճարպերը։

8. Երբ զանգահարում եք ոստիկանություն կամ հրշեջ ծառայություն, առաջինը հայտնեք Ձեր հասցեն։ Այս կերպ օգնությունն ավելի արագ կհասնի Ձեզ, քանի որ նրանք կկարողանան մեքենա ուղարկել, մինչ Դուք կբացատրեք մյուս մանրամասները։

9. Եթե ուզում եք քաշ կորցնել, դանդաղ կերեք։ Փորձերը ցույց են տալիս, որ նրանք, ովքեր արագ են ուտում, ավելի արագ են քաշ հավաքում, իսկ նրանք, ովքեր դանդաղ են ուտում, ոչ։ Այսպիսով՝ հաջորդ անգամ հաց ուտելիս կերեք դանդաղ, դանդաղ ծամեք։ Այսպես Դուք կկշտանաք ու հետո էլ չեք ուտի։

10. Որքան էլ տարօրինակ հնչի, երաժշտության ձայնը մինչև վերջ բարձրացնելը Ձեզ ավելի երջանիկ ու հանգիստ է դարձնում։ Այն օգնում է կտրվել մնացած ամեն ինչից ու պարզապես հանգստանալ։ Այսպիսով՝ մյուս անգամ, երբ ինչ-որ մեկն ասի, որ Ձեր երաժշտությունը շատ բարձր է, մի իջեցրեք դրա ձայնը, պարզապես ասեք, որ այն օգնում է Ձեզ հանգստանալ։ Սա կարող է օգնել նաև մի փոքր անհանգիստ վիճակում։

11. Մի բուռ ընկույզ կամ մի քիչ առանց ճարպերի յոգուրտ ուտելը կարող է օգնել, երբ շատ անհանգիստ եք զգում։ Գաղտնիքն այս մթերքներում առկա ամինաթթուներն են։ Դրանք օգնում են թուլանալ ու հանգստանալ։

12. Եթե տխուր եք, պարզապես ժպտացեք Ձեր ամենամեծ ժպիտով, ու Ձեր տրամադրությունը միանգամից կլավանա։ Սա տարօրինակ է հնչում, բայց այս կերպ Դուք խաբում եք Ձեր ուղեղին՝ նրան ստիպելով մտածել, թե Դուք երջանիկ եք։ Այն արտադրում է ուրախության հորմոններ, ու Ձեր տրամադրությունն ավելի լավն է դառնում։

13. Երբ չեք կարողանում քնել, փորձեք 4-7-8 շնչառական տեխնիկան։ Պարզապես քթով ներշնչեք՝ մտքում հաշվելով մինչև 4-ը։ Հետո շունչը պահեք ու հաշվեք մինչև 7-ը, իսկ հետո դանդաղ արտաշնչեք՝ հաշվելով 8-ը։ 5 անգամ այսպես անելուց հետո Դուք ավելի հանգիստ կզգաք ու կուզենաք քնել։

14. Ցերեկային քունը հիանալի միտք է։ Օրվա ընթացքում մի քիչ քնելը կզարգացնի Ձեր հիշողությունը, ինչպես նաև կկրճատի սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ օրվա մեջ 9 ժամից ավել քնելն իրականում վնասում է իմունային համակարգը։

Եվ ահա մի փոքրիկ զվարճալի հնարք՝ կենդանաբանական զբոսայգի գնալու համար։ Եթե ուզում եք, որ կենդանիները չթաքնվեն Ձեզնից, այլ գրավեք նրանց ուշադրությունը, հագնվեք կենդանաբանական այգու աշխատողների համազգեստի գույներով։ Կենդանիները շատ ավելի լավ կտրամադրվեն Ձեր հանդեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել