Facebook-ը 1 մլն դոլար է նվիրաբերում «Կարմիր Խաչի» մեքսիկական բաժանմունքին։ Միջոցները կուղղվեն հզոր երկրաշարժից տուժածների օգնությանը։

Նվիրատվության մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում։

Վերջին տվյալներով՝ 7.1 մագնիտուդով երկրաշարժից զոհվել է առնվազն 230 մարդ։ Սեյսմոլոգները նոր երկրաշարժ են կանխատեսում Մեքսիկայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել