Armsport.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացել է «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակներով չի կարողացել առավելության հասնել Հայկ Վարդանյանի նկատմամբ:

Մրցակիցների դիմադրությունը չեն կարողացել կոտրել նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Իվան Ռոզումը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Տուրի գլխավոր անակնկալն էր Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակը միջազգային վարպետ Արամ Հակոբյանի նկատմամբ:

Մրցաշարի ֆավորիտներից 2-րդ հաղթանակները գրանցել ենն Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը և Հայկ Մարտիրոսյանը:

2-րդ հաղթանակը տոնել է նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Կանանց հավաքականի անդամներից Մարիա Կուրսովան ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է գրոսմայստեր Օլեգ Կորնեևին:

Մեկնարկային տուրի ցավալի պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնել է Մանուէլ Պետրոսյանը:

Հաղորդվում է, որ 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 21 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել