Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերեմի Մատյոն, որն այժմ պաշտպանում է Լիսաբոնի «Սպորտինգի» գույները, խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` ՊՍԺ տեղափոխության մասին:

Մատյոն կարծում է, որ նախևառաջ դա պայմանվորված է կապտա-նռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսիով.

«Մարդիկ ոչ մի վայրկյան չեն էլ մտածել, որ Նեյմարը կարող է հեռանալ «Բարսելոնայից», բայց սա ֆուտբոլ է, և դա նրա որոշումն էր:

Անձամբ ես կարծում եմ, որ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է, քանի որ գտնվում էր Մեսսիի ստվերում: Ենթադրում եմ, որ նա ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»: 

Ըստ իս, նա երջանիկ է ՊՍԺ-ում, քանի որ գոլեր է խփում»,- Մատյոյի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել