168.am-ը գրում է․

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, որը կատարել է գլխավոր դերը BBC-ի «Շեռլոք» սերիալում, պատասխանել է շոուի կանացի տարբերակ նկարահանելու առաջարկությանը: Նրա խոսքը փոխանցել է Radio Times-ը։

«Ինչո՞ւ ոչ: Ինձ համար միեւնույն է»,- ասել է նա: Դերասանը հավելել է, որ այն դեպքում, եթե նման ծրագիրն իրագործվի, գլխավոր հերոսուհուն կարելի կլինի կոչել Շեռլոքինա: Ավելի վաղ՝ հուլիսին, հայտնի է դարձել, որ «Դոկտոր Ով» բրիտանական գիտաֆանտաստիկ սերիալում գլխավոր դերն առաջին անգամ կկատարի կին՝ Ջոդի Ուիթաքերը:

Փետրվարին BBC ընկերությունը քվերակություն է անցկացրել հեռուստաալիքի սերիալներից ամենահանրաճանաչ գործող անձի կոչման համար: Առաջատարն է դարձել Շեռլոք Հոլմսը, որի դերը կատարել է Քամբերբեթչը: «Շեռլոքի» պրեմիերան կայացել է 2010 թվականին: Ընդամենը նիարահանվել է չորս եթերաշրջան եւ հատուկ թողարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել