Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն, ով ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն անվանել է «շան հաչոց»՝ փոխանցում է «Յոնհապ» գործակալությունը։

«Եթե նա մտածում է, որ շան հաչոցով մեզ կարող է վախեցնել, ապա դա իսկապես շան երևակայություն է»,-ասել է նախարարը։ Կորեերենում «շան երևակայություն» արտահայտությունը նշանակում է անհեթեթություն, անիմաստություն։

Թրամփի կողմից Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին տրված նոր՝ «հրթիռ-մարդ» մականունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Լի Յոն Հոն հայտարարել է, որ ցավում է ամերիկացի նախագահի օգնականների համար։

Ավելի վաղ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել էր, որ ԱՄՆ-ին ոչ մի այլ բան չի մնում անելու, քան Հյուսիսային Կորեան ոչնչացնելը, եթե այն սպառնա ԱՄՆ-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել