Ամերիկյան Apple կորպորացիան հայտնել է, որ Apple Watch նոր սմարթ-ժամացույցներում, որոնք վաճառքի դուրս կբերվեն մի քանի օրից, առկա է խնդիր՝ կապված բջջային կապի հետ։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Ռեսուրսի տվյալներով՝ լրագրողներին հաջողվել է փորձարկել դրանք թողարկման ամսաթվից շուտ, և նրանք նշել են, որ պարբերաբար փորձում են միանալ անհայտ Wi-Fi ցանցերի՝ բջջային կապի LTE ցանցի փոխարեն։

Ընկերությունում խոստովանել են խնդրի առկայությունը և խոստացել վերացնել այն ծրագրային ապահովման թարմացման մեջ։

Apple Watch-ը շուկա դուրս կգա սեպտեմբերի 22-ին։ «Խելացի» ժամացույցների գինը տատանվում է 329-399 դոլարի սահմանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել