Երեկոյան այգում զբոսնելիս տղամարդը նստարանին կապված մի շան նկատեց: Կենդանու կողքը ջրի և ուտելիքի դատարկ տարաներ էին: Կենդանին շատ մարդամոտ էր և միանգամից սկսեց թաթը տալ անծանոթին, պոչը խաղացնել: Նստարանի անկյունում տղամարդը մի նամակ նկատեց, որում գրված էր․

«Իմ անունը Լեսյա է: Ես 5 ամսական եմ: Մեծանալով ես շատ մեծ չափսերի չեմ հասնում: Ես անտուն եմ մնացել, քանի որ մահացել է իմ տատիկը, և ինձ դուրս են արել: Ես բարի, հասկացող, խելացի և լսող աղջիկ եմ: Դրա հետ մեկտեղ սիրում եմ խաղալ և ուրախանալ: Ասում են՝ գեղեցիկ մորթի ունեմ: Ի դեպ՝ ես նաև կրկեսային ունակություններ ունեմ, թիթեռների հետևից ցատկելիս իմ թռիչքներն անհավանական բարձրության են հասնում: Ես շատ եմ տխրում իր բարի տիրուհու համար, ու հիմա նաև դրան գումարվեց քաղցը: Օգնեք, որպեսզի որդեգրեն ինձ, և Աստված Ձեզ կփոխհատուցի Ձեր բարի գործի համար»:

Կարդալով դա՝ տղամարդն անմիջապես զանգահարեց կենդանիների հարցերով զբաղվող ծառայություն, որտեղից անմիջապես եկան դեպքի վայր: Հետազոտությունները ցույց տվեցին, որ կենդանին լիովին առողջ է, իսկ գրության մեջ նկարագրվածը՝ իրականություն: Լեսյան իսկապես կենսուրախ շուն է, որը շուտով կամավորների օգնությամբ կգտնի իր նոր տունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել