ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին Ադրբեջանի ներկայացվածությունը ալիևյան ընտանիքով որքան էլ զավեշտալի է, նույնքան ավելի տրագիկ է: ՄԱԿ-ում, որը հանդիսանում է միջազգային հանրության բարձրագույն ատյաններից մեկը, ադրբեջանական կողմի իշխանական-ընտանեկան ներկայացվածությունը խոսում է միջազգային հանրության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների միտումնավոր դրսևորած անթաքույց անհարգալից ու հեգնական վերաբերմունքի մասին, առավել ևս, եթե նկատի ունենանք Ալիևի դստեր լկտի պահվածքը: Եվ քանի որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթների հիմնական թեման արցախյան հիմնախնդիրն էր, այս տեսանկյունից ակնհայտ է Ալիևի մեսիջը` ուղղված միջազգային հանրությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել