Աստղաբանները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին, առանց բացառության, հետևել իրենց մարմնի և հոգու առողջությանը: Ինտուիցիան կաշխատի ամբողջ ուժով: Հոկտեմբերին արժե ուշադրություն դարձնել ամեն մանրուքի վրա և երջանկությունից գլուխը չկորցնել: Սա ընդհանուր առմամբ, իսկ հիմա՝ ամեն կենդանակերպի համար առանձին-առանձին:

Խոյ

Հոկտեմբերը կլինի այն ամիսը, երբ հարկավոր կլինի ամեն ինչ դասավորել դարակներով: Եվ դա վերաբերում է ամեն ինչին՝ օրագրից մինչև զգացմունք: Խոյերին աստղերը հուշում են լինել առավել կազմակերպված, թույլ չտալ ավելորդ ծախսեր, հետաձգել լուրջ գնումները: Անձնական կյանքում նույնպես պետք է վերցնել եթե ոչ երկարատև դադար, ապա ոչ մեծ կանգառ: Օգտակար կլինի մեդիտացիան և յոգայով զբաղվելը: Դրանք կօգնեն կենտրոնանալ գլխավորի վրա:

Ցուլ

Այս կենդանակերպի նշանը կարող է հանգիստ շունչ քաշել․ հոկտեմբերը կլինի քաղցր և առավելագույնս հանգիստ: Կարելի է մոռանալ աշնանային մելամաղձության մասին: Ցլերին դա հաստատ չի սպառնում: Ավելորդ չի լինի կյանքին ավելացնել վառ գույներ՝ փոխել սանրվածքը, գնել նոր, վառ իրեր: Հարաբերություններում Ցլերին կրկին ոչինչ չի սպառնում: Ժամանակն է գնալ մոտակա բար կամ ակումբ և ձեռք բերել նոր ծանոթություններ:

Երկվորյակ

Հոկտեմբերը երկվորյակներին հնարավորություն է տալիս ամբողջովին փոխելու կյանքը: Եվ առաջին հերթին դա վերաբերում է աշխատավայրի փոփոխությանը: Այս ամսին շահեկան կլինի փնտրել նոր, ավելի բարձր վարձատրվող աշխատանք: Միայն երկվորյակների ակտիվությունից է կախված իրենց հաջողությունը: Ամբողջ ուժերը պետք է նետել մասնագիտական աճի վրա: Անձնական կյանքը կարող է սպասել: Հոկտեմբերին խորհուրդ չի տրվում ունենալ լուրջ սիրավեպեր: Ավելի լավ է կենտրոնանալ կարիերայի վրա:

Խեցգետին

Ժամանակն է դուրս գալ սեփական խեցուց և ցուցադրել քեզ աշխարհին: Հոկտեմբերը խրախուսում է մի կողմ թողնել ավելորդ համեստությունը և անցնել կտրուկ և որոշիչ քայլերի: Եթե պետք է աշխատավարձի ավելացում, ապա պետք է գնալ ղեկավարի մոտ, և չմտածել դիվանագիտության մասին: Անվրդովությունը կօգնի անձնական կյանքում: Միայնակ խեցգետինները պետք է գործի դնեն հնարամտությունը: Ամենախիզախները ձեռք կբերեն անձնական կյանքում այդքան սպասված երջանկությունը:

Առյուծ

Ալեկոծությունների և փոփոխությունների ժամանակն է: Ընդ որում՝ ոչ միշտ դեպի լավ կողմ: Առյուծներին ուշի-ուշով կհետևեն, կորսան նրրանց յուրաքանչյուր բառը: Պետք է ծայրահեղ զգույշ արտահայտեք ձեր կարծիքը, որովհետև այն կարող են հեշտությամբ խեղաթյուրվել: Հարաբերություններում նույնպես պետք է զգուշություն ցուցաբերել: Հոկտեմբերին կարող է ռոմանտիկ ծանոթություն ունենաք, սակայն այն պետք չէ լուրջ ընդունել: Այն կդառնա միայն հաճելի հիշողություն:

Կույս

Կենդանակերպի այս նշանը գլխով կխրվի աշխարհիկ կյանքի մեջ: Եկել է այդքան սպասված մինչ առավոտ նշվող երեկույթների, հաճելի հանդիպումների և հետաքրքիր ծանոթությունների ժամանակաշրջանը: Հոկտեմբերը թեթև ամիս կլինի: Աշխատանքում հնարավոր է պաշտոնի բարձրացում: Պետք չէ հրաժարվել տարբեր միջոցառումների հրավերքից: Դրանցից մեկում շատ հնարավոր է հանդիպում երկրորդ կեսի հետ:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել