Ինչպես կարելի է քիթն առանց պլաստիկ վիրաբուժության փոքրացնել, կներկայացնենք ստորև:

Եթե քիթը կորություն ունի, դրա դեմ ոչինչ անել չի լինի, բայց երկար քիթը կարելի է տեսողականորեն կարճացնել:

Դիմահարդարում
Տոնային քսուքով կարելի է քիթը տեսողականորեն «կարճացնել»: Դրա համար պետք է այս կոսմետիկ միջոցի մի քանի երանգ ունենաք ձեռքի տակ՝ դեմքի գույնի տոնիկ՝ մեկ տոնով բաց և մուգ: Բաց գույնը ծավալ է հաղորդում, մուգը փոքրացնում է:

Նախ՝ պետք է դեմքին հավասարաչափ քսել տոնը, որը մոտ է մաշկի գույնին, եթե ուզում եք կարճացնել երկարությունը, մուգ երանգը պետք կլինի, պետք է քսել հիմքին, թևերին, ծայրին: Եթե քիթը լայն է, մուգը քսում ենք կողային գծերին և թևերին:

Հետո պետք է դեմքի բնական գույնի երանգի դիմափոշի քսել՝ դիմահարդարումն ամրապնդելու համար:

Մարզանք
Կա հատուկ քթի համար մի քանի վարժություն, որոնք շատ հեշտ է անել տանը ինքնուրույն: Պարզապես պետք է ձեռքի մատներով սեղմել քիթը և սպասել հինգ րոպե, անհրաժեշտ է բերանով շնչել: Այս վարժությունը պետք է անել օրական 3-4 անգամ, և մի քանի ամիս անց դրական արդյունքի կհասնեք:

Կա ևս մեկ վարժություն․ պետք է ցուցամատով սեղմել քթի ծայրը՝ քիչ դեպի վեր սեղմելով, հետո ներքևի շրթունքն իջեցնել կզակի կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել