Մարդիկ միշտ էլ ցանկացել են հիշել իրենց անցյալը: Գրի ի հայտ գալու հետ մեկտեղ պահանջ առաջացավ ժամանակագրություն ստեղծելու:

Առաջին ու բնական չափման միավորները եղել են երկրային օրերը: Լուսնին դիտելն օգնել է հասկանալ, որ լուսնային մեկ փուլը տևում է 30 օր: Իսկ լուսնային 12 փուլերից հետո սկսվում է կրկնվել առաջինը: Այս մեթոդի վրա հիմնված օրացույցները շատ ազգերի մոտ են հայտնվել, և չնայած այն բանին, որ դրանք այնքան էլ ճշգրիտ չէին, միևնույն է, հնարավորություն են տվել ժամանակագրություն կազմելու:

Մնում է հասկանալ, թե որ կետից է սկսվում հաշվարկը: Ժամանակագրության սկսման համար շատ հաճախ ընտրվել են շատ կարևոր ինչ-որ դեպքեր մարդկային պատմությունից: Այդպիսի շրջանները կոչվել են դարաշրջաններ: Օրինակ՝ նոր առաջնորդի կառավարման դարաշրջան (Սելևկյան դարաշրջան, երբ Սելևկայն տերության գահ բարձրացավ Սելևկը), նոր քաղաքի հիմնում (Հռոմի հիմնադրման դարաշրջան) կամ ուղղակի հայտնի իրադարձություններ (առաջին Օլիմպիական խաղերի անցկացման դարաշրջան):

Ժամանակագրությունը ներկայացնելու հաջորդ ձևն իրենից ներկայացնում էր իրադարձությունների հաջորդականություն: Այն կարելի է այս կերպ պատկերացնել. X կառավարիչը գահ բարձրացավ ցորենի վատ բերքից 3 տարի անց, X-ի կառավարման սկզբից 5 տարի անց ավարտվեցին բարբարոսական աշխատանքները և այլն:

Գրեթե յուրաքանչյուր պետություն ուներ իր ժամանակագրությունը: Եվրոպայում առևտրի ու գիտության զարգացման հետ մեկտեղ կարիք առաջացավ քրիստոնեական երկրների համար միասնական օրացույց ստեղծելու: 525 թ. հռոմեացի վանահայր Դիոնիսիոս Կրտսերը առաջարկեց ժամանակագրության նոր սկիզբ՝ Քրիստոսի ծնունդը: Սկզբում վանահոր գաղափարը տարածում չգտավ, և յուրաքանչյուր երկիր շարունակում էր օգտագործել իր առանձին ժամանակագրության եղանակը, սակայն հարյուրամյակներ անց՝ 10-րդ դարի վերջում, եվրոպական շատ երկրներ անցում կատարեցին Դիոնիսիոսի օրացույցին:

Ստացվում է՝ ժամանակակից մարդկությունը ժամանակագրության «դարաշրջանային» մեթոդն է օգտագործման դրել, ինչպես և անում էին մեր նախնիները: Միայն թե այսօր մենք ունենք առավել ճշգրիտ աստղագիտական քարտեզ, իսկ հաշվարկման սկիզբը նույնական է բոլոր երկրների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել