Panorama.am-ը գրում է.

Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները։ Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ միջոցառումների մեկնարկը տրվել է «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացմամբ: Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել արգելավայրի ֆլորայի և ֆաունայի նմուշներին: Ներկաները ծանոթացել են տեղական արտադրատեսականու շուկայի ներկայացուցիչների արտադրանքներին:

«Առաջին անգամ տարածաշրջանային համագործակցության առարկայական արդյունքն ենք տեսնում։ Առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի մենք Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային ծրագրի ներքո ունենանք բնության հատուկ պահպանվող տարածքներ, և միավորենք մեր ջանքերը կենսաբազմազանության պահպանության իրական միջավայր ստեղծելու համար, ինչը հնարավորություն է տալիս բնապահպանական ծրագրերը դարձնել մեր տարածաշրջանի ապագային միտված արդյունավետ մեխանիզմներ»,- այս մասին նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախօրեին Ախալքալաք քաղաքում «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացման ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել