Արգենտավիս անվանումը, որն առաջացել է լատիներեն Argentavis magnificens անունից, թարգամնվում է որպես «արգենտինական վեհ թռչուն»: Այս դեպքում անվանումն ամբողջովին արդարացնում է իրեն. արգենտավիսը հանդիսանում է պատմության մեջ ամենախոշոր թռչունը:

Արգենտավիս տեսակի թռչունները բնակվել են Հարավային Ամերիկայի տարածքում շուրջ 7 մլն տարի առաջ: Նրանց չափսերը, դատելով մեզ հասած մնացորդներից, ուղղակի հսկայական են եղել: Պատմության մեջ ամենախոշոր թռչունը կշռել է շուրջ 70 կգ, իսկ թևերի երկարությունը հասել է 7 մետրի՝ երկու անգամ ավելի, քան ժամանակակից ամենախոշոր թռչունինն է: Ճյուղի վրա նստած արգենտավիսը, եթե իհարկե կկարողանար համապատասխան չափերի ճյուղ գտնել, հասնում էր 2 մ բարձրության: Գիտնականները կարծում են, որ թռիչքի ժամանակ թռչունը կարողացել է մինչև 70 կմ/ժ արագություն գրանցել:

Արգենտավիսը գիշատիչ էր: Ապրելով մեր օրերում՝ նա հանգիստ կերպով կկարողանար մարդ հոշոտել՝ հեշտությամբ նրանց իր բույնը մտցնելով: Սակայն 7 մլն տարի առաջ մարդ արարած գոյություն չի ունեցել, այդ պատճառով էլ թռչունը որսում էր միջին և խոշոր չափերի կաթնասունների այնպես, ինչպես մեր օրերում արծիվները կրծողների են որսում:

Գիտնականները կարծում են, որ արգենտավիսն իր մարմինը օդ բարձրացնելու համար 40 կմ/ժ թափ է գործադրել: Հետևաբար կարելի է ենթադրել, որ արգենտավիսները ոտքերի չափազանց մեծ ուժ են ունեցել:

Չկա ոչ մի կասկած այն բանում, որ այդ հին ժամանակներում այս թռչունը համարվել է ամենավտանգավոր գիշատիչներից մեկը, քանի որ պտերոզավրերը՝ խոշոր թռչող արարծները, ոչնչացել էին դրանից 60 մլն տարի առաջ: Այդ պատճառով էլ արգենտավիսներն իրենց իշխանությունն էին հաստատել երկնքում՝ մեծ վտանգ ներկայացնելով ցամաքի շատ բնակիչների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել