Life.panorama.am-ը գրում է.

Փոքրիկ Դալիթան այլեւս չափահաս է: Երգչուհի, դերասանուհի ու նաեւ մոդել Դալիթան երեկ նշում էր ծննդայն 18-ամյակը, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Շատ ուրախ եւ բարձր տրամադրությամբ եմ երեկվա օրս անցկացրել: Ինչպես ամեն տարի, առաջինը ընտանիքիս անդամներն ինձ շնորհավորեցին: Կեսգիշերից սկսած սկսվեցին շնորհավորանքներն ու անակնկալները, հեռախոսս չէր դադարում ընկերներիս ու հարազատներիս զանգերից եւ հաղորդագրություններից, իսկ սոցցանցերում ստացել եմ բարեմաղթանքներ նաեւ երկրպագուներիս կողմից: Առավոտյան, երբ դասի գնացի, համալսարանում նույնպես շատ շնորհավորանքներ ստացա ընկերներիս եւ համակուրսեցիներիս կողմից, ինչպես եւ անակնկալ նվերներ ու փուչիկներ մտերիմ ընկերուհիներիցս: Ուրախ եմ, որ շրջապատված եմ այսքան ջերմությամբ: Երջանկությանս համար անչափ շնորհակալ եմ բոլորին: Իսկ երեկոյան արդեն տանը ընտանիքիս անդամների հետ միասին նշեցինք, նրանք ինձ ուրախացրեցին նվերներով, ծաղկեփնջերով եւ տոնական տորթով»,- պատմեց Դալիթան ու խոսեց ամենահուզիչ շնորհավորանքների մասին.

«Ամենահուզիչը, ինչպես ամեն տարի, մայրիկիս եւ մորաքրոջս շնորհավորանքներն էր: Միշտ հուզվում եմ նրանց շնորհավորանքներից եւ արտասվում: Ես միայն շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն բոլոր բարիքների, օրհնությունների եւ այն թանկ մարդկանց համար, որ պարգեւել է ինձ»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել