Խորհրդարանում ԵԱՏՄ անդամակցության մասին քննարկումներ սկսելու նախաձեռնության և ԵՄ հետ նոյեմբերին ստորագրվելիք փաստաթղթի մասով քարոզչական սպեկուլյացիաների հարցը Նախագահ Սարգսյանը փակեց համաշխարհային քաղաքականության ամենաբարձ ամբիոնից` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի այս հատվածով.

«Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով: Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին»:

Եվ քանի որ առաջիկայում ԵԱՏՄ և ԵՄ հետ հարաբերությունների հարցը փորձ է արվելու բերել սպեկուլյատիվ հարթություն, կարելի է հիմա արդեն արձանագրել, որ Հայաստանի ղեկավարը հանդես եկավ պաշտոնական դիրքորոշմամբ: Հերթական անգամ արձանագրենք փաստը, որ Հայաստանում միակ օրակարգ ստեղծողն ու կեղծ օրակարգերը դաշտից հեռացնողը Նախագահ Սարգսյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել