Վերջերս Ալժիրում ամուսնացած տղամարդը դատական գործ է հարուցել իր կնոջ դեմ այն բանից հետո, երբ ամուսնության հաջորդ օրը նրան տեսել է առանց դիմահարդարման։ Առավոտյան արթնանալուց և լիովին այլ տեսք ունեցող կին տեսնելու համար նա 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պահանջում։

Դատարանում ամուսինը ասել է, որ ամուսնության հենց հաջորդ օրը, երբ տեսել է իր կնոջը, կարծել է՝ նա գող է, ով փորձում է իրենց տնից գողություն անել։ Նա պնդում է, որ կնոջ այդ քայլը՝ հարսանիքի օրը և դրանից առաջ միշտ դիմահարդարված լինելը, խաբեբայություն է իր նկատմամբ։

Աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ շատ դեպքեր են եղել։ Ահա մի քանի օրինակ, թե հարսը ինչ տեսք է ունեցել իրականում և հարսանիքի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել