Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 16-ին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քավորությամբ Մոսկվայի շքեղ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում» տեղի է ունեցել հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և նրա ընտրյալ Լիլիթի հարսանիքը` հայ և ռուս էլիտայի ներկայացուցիչների և հայտնի երգիչների մասնակցությամբ: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Քսենիա Սոբչակն ու Մալախովը, ովքեր հարսանիքի հանդիսավարներից էին, պարում Արմենչիկի «True love» երգի ներքո: Հավելենք, որ տվյալ երգի ներք պարում էր նաև Վերա Բրեժևան, ով նույնպես հարսանյաց խնջույքի հանդիսավարներից էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել