Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի խաղում կիսապաշտպան Մայքլ Կերիկը, պատասխանել է,որ դաշտի կենտրոնում հանդես եկող Նեմանյա Մատիչն ու Մարուան Ֆելայնին պարզապես լավագույն մարզավիճակում են.

«Մենք երկարաձգել ենք պայմանագիրը Կերիկի հետ, քանի որ նա կարևոր խաղացող է;

Պարզապես այսօրվա դրությամբ Մատիչն ու Ֆելայնին իրենց լավագույն մարզավիճակում են գտնվում: Ես երբեք չեմ տեսել, որ նրանք այսքան լավ խաղան:

Կերիկը թիմում է, և ինչպես ինքը, այնպես էլ Էրերան, պետք է համբերությամբ զինվեն, նրանց ժամանակը կգա: Նրանք մնում են շատ կարևոր խաղացողներ: Մենք չենք կարող հույս դնել միայն 11 ֆուտբոլիստի վրա»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 5 խաղում Մայքլ Կերիկը երկու անգամ հայտնվել է պահեստայինների թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել