Իսպանիան իր վերահսկողության տակ է վերցրել Կատալոնիայի բոլոր ֆինանսները՝ կանխելու դրանց ծախսն անկախության հարցով հանրաքվեի անցկացման վրա։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Մադրիդը հանրաքվեն համարում է անօրինական։

«Դա անպատասխանատվություն է, նրանք մեզ կհասցնեն վարչական կոլապսի»,-ասել է Կատալոնիայի փոխնախագահ Օրիոլդ Խունկերասը՝ հավելելով, որ նման քայլը հանդիսանում է «աննախադեպ»։

Իսպանիայի շրջանները հարկեր են վճարում կենտրոնական կառավարությանը, որից հետո ստանում քվոտաներ առողջապահության, կրթության և պետական ենթակառուցվածքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել