Ձախի չաղ գեշոն Նուբար Աֆեյանն է: 1998-ին նա մտնում է բիոքիմիայի ոլորտ ու դառնում է դրա պապան: Ստեղծում ա բազմաթիվ գերժամանակակից պրոդուկտներ քիմիայի ու կենսաբանության ոլորտում: Բացում է վենչուրային ֆոնդ ու դրանով էլ ա պապայանում՝ նույն ոլորտի վենչուրներում: Հետո գնում, սկսում ա դաս տալ MIT-ում: Լիքը բարեգործական նախաձեռնությունների հովանավոր է ու աշխարհում բավականին կարևոր մարդ: Հայաստանում բացառիկ մարդկանցից է, որ, օգուտից բացի, ոչ մի բան չի տվել էս երկրին: Իզոտոպների արտադրություն, օնկոկենտրոն, Ամերիա բանկ, Իդեա... էդ սաղ ինքն ա: Հա, եթե չհասկացաք, ասեմ՝ նա անդուր հարուստ է, թեպետ ո՛չ ախրանա ունի, ո՛չ ռեստորան ա բացել, ո՛չ էլ կազինո, ո՛չ էլ կալոնկա ունի, որ գազ գողանա: Խելքը չի հերիքում երևի... Եսիմ: 

Աջից Թուրքիայի քրդական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն է: Նա ունեցել է սուր ելույթ իրենց Մեջլիսում ու մի անգամ ծեծ է կերել: Հա, ու սիմպո ա: 

Տենաս քանի՞սդ Աֆեյանի հետ սելֆի ունեք: Ասածս ի՞նչ ա։ Դուք իձիոտ եք: Նատուռալնի իձիոտ: Ամենայն անկեղծությամբ եմ ես զզվում ձեզանից: Սա պաթետիկ պոռթկում չէ: Ինձ հանկարծ վլաստ չտաք, դա ձեր վերջին որոշումն է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել