Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Շպռոտն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորել է 38 տարին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհին Tert.am Life–ին պատմեց, որ տարեդարձը նշել է ամենահարազատ մարդկանց հետ։
 
Շպռոտը մտերմիկ երեկույթ է կազմակերպել իր տանը։ «Տանն ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Ես ավելի հանգիստ միջավայր եմ սիրում, ակտիվ վիճակը դուրս չի գալիս։ Հրավիրել էի ինձ ամենամոտ մարդկանց՝ մոտ 25 հոգի»,– ասաց նա ու հավելեց, որ հայտնիներից հյուրընկալել էր Արմինկային, Նորոյին, Էռնեստին, Հրանտոյին, Ազատ Հակոբյանին, Գագիկ Բադալյանին և այլոց։
 
Երգչուհին նշեց, որ շատ է սիրում տարեդարձի օրը. «Միշտ սիրել եմ ծննդյանս օրը։ Ամենատպավորիչ ծնունդս ունեցել եմ 2 տարի առաջ, երբ ԱՄՆ-ում ընկերներս անակնկալ մատուցեցին ինձ և շատ գեղեցիկ ձևով նշեցին ծնունդս»։
 
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել