ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից խոսել է Արցախի մասին, խոսել է՝ Ադրբեջանին դեմ տալով պատին, փախչելու ու բռնվելու տեղ չթողնելով:
Սակայն չեմ նկատում «հայրենասեր», երկրի «դարդ ու ցավով ապրող», վերջապես ամեն անգամ անհայտ աղբյուրի կողմից տեղեկատվական դաշտ նետվող «հող հանձնել» թեմայի դեմ «պայքարողներին», ովքեր գոնե մեկ բառ կասեն այս ելույթի մասին: Հայեր ջան, ես քրդերին եմ ասում, որ մտածում են ցեղային ու շեյխային մտածելակերպով, բայց կարծես թե մենք էլ ենք սկսել այդպես մտածել, միայն թե մեր ցեղապետը կուսակցապետն է, իսկ շեյխը՝ ինչ-որ երկրի դեսպան, ու իրենք ոնց ասեն, այդպես էլ կգործենք...
Ասածս էն ա, որ լավին լավ ասեք, վատին՝ վատ, որպեսզի կարողանանք միասին առաջ գնանք, թե չէ հո խոտ չենք ուտում, որ չպատկերացնենք, թե ով որտեղիցա սնվում ու երբա ակտիվանում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել