Թուրքիան տրամադրված չէ քրդերի դեմ, նրանք հանդիսանում են բարեկամներ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS NewsHour ծրագրի եթերում։

«Մենք դեմ չենք քրդերին, մենք դեմ ենք ահաբեկչական կազմակերպությանը, իսկ քրդերը մեր բարեկամներն են»,-հայտարարել է Էրդողանը։

Հարցազրույցում նա բարձացրել է երկրի եվրաանդամակցության հարցը։ «Նրանք պետք է հանդես գան հայտարարությամբ՝ պատրաստվու՞մ են արդոք ընդունել մեզ թե՞ ոչ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք շատ անկեղծ ենք, և մենք նույնն ակնկալում ենք ԵՄ-ից՝ լինել անկեղծ։ Սակայն ես չգիտեմ, մինչև որ պահը կկարողանանք հանդուրժել այդ ձգձգումը»,-նշել է Էրդողանը։

Էրդողանը նաև մեկնաբանել է Վաշինգտոնում իր թիկնապահների հետ կապված միջադեպը, երբ մայիսին բախումներ էին տեղի ունեցել նրա անվտանգությունն ապահովող անձնակազմի անդամների և ցուցարարների միջև։ Էրդողանը նշել է, որ շատ է ցավում, որ նման բան է տեղի ունեցել։ «Իրականում նախագահ Թրամփը զանգահարել է ինձ մոտ մեկ շաբաթ առաջ՝ կապված այդ հարցի հետ, նա ասել է, որ ցավում է դրա հաամար, և ասել, որ ինքը կձեռնարկի այդ հարցի հետ կապված հաջորդական գործողություններ, երբ մենք լինենք ԱՄՆ-ում պաշտոնական այցի շրջանակում»,-նշել է Թուրքիայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել