ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «տգետ ելույթը» ՄԱԿ-ում արժանի չէ պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։

«Թրամփի տգետ, թշնամական հայտարարությունները դասվում են միջնադարյան ժամանակներին, այլ ոչ թե XXI դարին»,-ասել է Զարիֆը, փոխանցում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Իրանն անվանել էր վտարանդի երկիր և հանդես եկել Թեհրանի հետ միջուկային համաձայնագրին ուղղված քննադատությամբ, որը կնքել էր իր նախորդը՝ Բարաք Օբաման։

Միջազգային հանրության հետ Իրանի միջուկային գործարքը նախատեսում է միջուկային զենքից Թեհրանի հրաժարում՝ այդ երկրի վրայից պատժամիջոցների հանման դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել