Ամերիկյան Apple կորպորացիան թողարկել նոր օպերացիոն համակարգ՝ iOS 11-ը իր սարքերի համար։ Ընկերությունում հայտնել են, որ ծրագրային ապահովումն այսօր հասանելի է դարձել ողջ աշխարհում iPad պլանշետների ու iPhone սմարթֆոնների տերերի համար։

Թարմացումների շարքում պետք է նշել iPad-ի համար թարմացված Dock պանելը, որի միջոցով կարելի է արագ հասանելիություն ստանալ հաճախ օգտագործվող հավելվածներին և փաստաթղթերին։ Բացի այդ, հայտնվել է հնարավորություն աշխատելու միանգամից մի քանի հավելվածների հետ ոչ միայն Split View, այլև Slide Over ռեժիմներում։

iOS 11-ում հայտնվել է նաև «Ֆայլեր» հավելվածը, որի միջոցով կարելի է բացել և կանոնակարգել ֆայլերը՝ անկախ նրանից, թե որտեղ են պահվում դրանք՝ ամպային պահեստու՞մ թե՞ սարքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել