Մեքսիկայի Մորելոս նահանգում երկրաշարժի հետևանքով առնվազն 42 մարդ է զոհվել, հայտնել է նահանգապետ Գրակո Ռամիրեսը Թվիթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջին նախնական զեկույցը զոհվածների մասին»,- գրել է Ռամիրեսը։ Նա իր էջում տեղադրել է զոհերի մասին նախնական տվյալներով աղյուսակ՝ նշելով, որ նրանց թիվը 42 է կազմել։

7․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում սեպտեմբերի 19-ին։ Էպիկենտրոնը գտնվում էր Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 49 կմ հեռավորության վրա, օջախը՝ 60 կմ խորության վրա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել