Ինչու են որոշ կանայք միայն ամուսնացած տղամարդկանց գրավում, կներկայացնենք ստորև:

Ինչո՞ւ է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդն ուրիշին փնտրում։
Տղամարդիկ երկարատև հարաբերություններում նոր հույզեր և տպավորություններ են փնտրում: Դեռ իրենց կնոջը սիրում են, բայց նոր բան են ուզում: Նրանք որսորդ են, որ որս են փնտրում: Նա իր կնոջից չի հեռանա:

Նկատե՞լ եք, որ երբ ընկերուհիների հետ զբոսնում եք սովորական հագնված և չդիմահարդարված, ավելի հաճախ եք տղամարդկանց գրավում, որովհետև տղամարդիկ հուսահատություն են զգում։
Կնոջ՝ տղամարդու պահանջմունքն ավելի քան նկատելի է, ու եթե տղամարդուն մի գիշերվա համար կին է պետք, դուք առաջինն եք, ում նա կմոտենա: Լավ է, որ կստանաք ուշադրություն, անվճար խմիչք, բայց վերջում վատ եք զգում, երբ իմանում եք, որ նա ամուսնացած է/ընկերուհի ունի:

 

Վատ ներքնազգեստի տեսություն
Երբ տգեղ ներքնազգեստ ես հագնում, չես սպասում, որ տուն կվերադառնաս նոր ծանոթի հետ: Իսկ երբ աուրադ ասում է՝ «Ես հուսահատ տղամարդ չեմ փնտրում», ավելի գրավիչ և ինտրիգային ես դառնում հակառակ սեռի համար: Այդպիսով նրանք քեզ ուզում են նրա համար, թե ինչպիսին ես, ոչ թե պարզապես գիշեր անցկացնելու համար:

Եթե ցածր ինքնագնահատական ունես, երևում է
Տղամարդիկ գիտեն, որ ցածր ինքնագնահատական ունեցող կնոջը հեշտ է մի գիշերով անկողին քարշ տալ, հոգեբանական և ֆիզիկական առավելություն ունենալ:

Կանոն №1, որը պետք է իմանան բոլոր կանայք․ դուք չեք կարող փոխել տղամարդուն:

Որքան էլ նա լավ զգա ձեզ հետ, դուք չեք կարող նրան համոզել լքել կնոջը կամ ընկերուհուն:

Մեկ այլ կարմիր դրոշ է, երբ տղամարդը մշտապես ասում է, որ պատրաստվում է լքել կնոջը: Բայց եթե, բացի ձեզնից, ուրիշ պատճառ չկա դրա համար, դա չի լինի: Մոռացեք, հեռացեք:

Սեքսը նույնպես կարևոր է: Եթե տղամարդուն չբավարարի իր մշտական զուգընկերուհին, նա կողքերը կնայի: Բայց միայն որովհետև նա ասում է, որ չի քնում կնոջ հետ, դա այդպես չէ:

Սիրուհու նկարագրությունը սովորաբար նույնն է՝ նա նուրբ, ուրախ, հաջողակ կին է: Նրա հետ հեշտ է, մինչ տղամարդու սթրեսի մեջ ընկած, ոչ սեքսուալ կինը տանն է նստած: Երբ նա քեզ հետ է, մոռանում ես տնային խնդիրների մասին:

Եթե այդ մասին իմանաս, հեռացիր նրանից: Եթե նա դավաճանում է իր ընկերուհուն, ավելի հավանական է, որ նա հեշտությամբ քեզ էլ կդավաճանի:

Սիրուհիները հազվադեպ են հաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել