Կենսական կարևորություն ունեցող որոշ մթերքներ

Կեֆիր, կաթի սեր, յոգուրտ: Կաթնաթթվային մթերքները պարունակում են բիֆիդոբակտերիաներ, որոնք լավացնում են աղիքի միկրոֆլորան և ընդհանրապես օրգանիզմի վիճակը: Իհարկե, կաթը նույնպես շատ օգտակար մթերք է, սակայն փորձե՛ք ամեն օր օգտագործել կաթնաթթվային մթերքներ:

Խնձորներ: Գաղտնիք չէ, որ խնձորը վիտամինների ու հանքանյութերի հիանալի աղբյուր է: Հետաքրքիր է նաև իմանալ, որ, ուտելով խնձորի 6 կորիզ, դուք կապահովեք օրգանիմին անհրաժեշտ յոդի օրվա պահանջը:

Վարսակի փաթիլներ: Վարսակի մեջ պարունակվում է ածխաջրերի, միկրոէլեմենտների ու հանքանյութերի իդելական քանակություն:

Մեղր: Մեղրը պարունակում է 78 վիտամին, և սրանով ամեն ինչ ասված է: Նախաճաշին մեկ թեյի գդալ մեղր, և ամուր իմունիտետ ամբողջ տարվա համար:

Ընկույզ: Օրական պետք է օգտագործել ընդամենը 20 գրամ ընկույզ, քանի որ դրանք չափազանց կոլորիական են: Սակայն ընկույզ կարող են ուտել նաև նիհարել ցանկացող մարդիկ, այստեղ կարևորը չափի զգացումն է:

Ձուկ: Այն պարունակում է օրգանիզմի համար անփոխարինելի միկրոէլեմենտներ՝ ֆոսֆոր և օմեգա- 3 թթու: Անյուղ ձուկն իդեալական տարբերակ է ընթրիքի համար՝ թեթև, համեղ և լիարժեք:

Ձու: Ձվի օգտակարության մասին վեճերը չեն դադարում մինչ այսօր: Ոմանք հավաստիացնում են, որ ձուն պարունակում է խոլեստերին, ոմանք էլ կարծում են, թե այն միանգամայն առողջարար է: Մենք ավելի հակված են երկրորդ տարբերակին: Նախ ձուն դիետիկ մթերք է, բացի այդ այն ակտիվացնում է աշխատունակությունն ու օրգանիզմին առույգություն հաղորդում:

Կարմիր պղպեղ: Քչերը գիտեն, որ կարմիր պղպեղը բոլոր մթերքների առաջատարն է С վիտամինի պարունակությամբ: Սակայն այս պղպեղը ոչ բոլորը կարող են օգտագործել. այն հակացուցված է ստամոքսի հետ խնդիրներ ունեցող մարդկանց:

Հապալաս: Չափազանց համեղ և օգտակար հատապտուղ: Ի դեպ, այն օգտակար է ոչ միայն տեսողության համար: Հապալասը հարուստ է С վիտամինով, և, ի տարբերություն կարմիր պղպեղի, այն ցուցված է բոլորին՝ առանց բացառության:

Շոկոլադ: Ո՛չ, դուք չեք սխալվել: Դառը շոկոլադը չափազանց օգտակար է: Այն բարձրացնում է տրամադրությունը, ավելի լավ, քան ցանկացած հակաօքսիդանտ: Պատճառը սերոտոնինն է, իսկ շոկոլադը սերոտոնինի հարուստ պաշար է: Սակայն պետք է հիշել՝ ամեն բան չափի մեջ է գեղեցիկ, և չարժի չարաշահել նույնիսկ դառը շոկոլադը:
Աղբյուրը` Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել